-
03.03.2015|
12:39
Ռիշար Կլայդերմանը Երևանում հանդես կգա երկու համերգով ` Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ: Կհնչեն նաև դաշնակահարի հանրահայտ և սիրված «Ballade Pour Adeline», «Mariage D'Amour», «A comme Amour», «Murmures» ստեղծագործությունները:
-
03.03.2015|
12:32
Հայաստանի գրադարաններում մեծ հետաքրքրություն ներկայացնող գրքերի քանակը սահմանափակ է: Մարզային գրադարանները չունեն ընթերցողին առաջարկելու նոր և լավ գրականություն: Որոշ նյութեր գրադարանի աշխատակիցները, պատահում է, համացանցից վերբեռնում են և թվային տարբերակով տրամադրում ընթերցողին:
-
03.03.2015|
12:25
1955 թ. Փարիզում լույս տեսավ Դանիել Վարուժանի ժողովածուն ֆրանսերեն: Թարգմանիչը՝ ՎԱՀԵ ԳՈԴԵԼԸ, նոր-նոր բանաստեղծությունների իր ժողովածուն էր լույս ընծայել, և ուշագրավ էր, որ նա ստեղծագործական առաջին քայլերն անում էր միանգամից քերթողական երկու ասպարեզներում՝ սեփական և թարգմանական:
-
02.03.2015|
18:13
ՀՀ մշակույթի նախարարության և «Կոմունիկարե Օրգանիզանդո» հաստատության միջև կնքված համաձայնագրի հիման վրա` մարտի 5-ին, Հռոմի Վիտտորիանո ցուցահանդեսային համալիրում կբացվի հայ մշակույթին և հայ-իտալական մշակութային առնչություններին նվիրված` «Հայաստան, տապանի ժողովուրդ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կգործի մինչև մայիսի 3-ը:
-
01.03.2015|
16:28
«Պատասխան՝ 100 տարի անց» նախագծի շրջանակում մեկնարկած Ցեղասպանության վավերագրերի թեմաներով գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթի արդյունքներն ամփոփվել են:
-
28.02.2015|
14:00
Փետրվարի 27-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը 2015թ. ընթացքում արդեն 2-րդ անգամ ղեկավարել է Կորեայի կամերային նվագախումբը։
-
28.02.2015|
13:57
2015-ին Ստեֆանի Թոփալյանը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ» երաժշտական հեղինակավոր 60-րդ մրցույթում: Նա ելույթ կունենա Վիեննայում հայազգի 5 այլ տաղանդավոր մասնակիցների հետ: Այս պահին ստեղծագործական անձնակազմի հետ Ստեֆանին ակտիվորեն մասնակցում է մրցույթի նախապատրաստական աշխատանքներին: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 19-ին:
-
28.02.2015|
13:56
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մայրաքաղաքի Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոցում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված հայ բանաստեղծի 130-ամյակին:
-
27.02.2015|
22:49
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայանա «Genealogy» խմբով: Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ խմբի 6 մասնակիցներից չորրորդը ճապոնահայ երգչուհի Ստեֆանի Թոփալյանն է. նա ներկայացնում է Ասիա աշխարհամասը:
-
27.02.2015|
17:45
Փետրվարի 26-ին Վինչենցո Բելլինիի «Նորմա» օպերայով մեկնարկեցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթները Բեյրութում անցկացվող Ալ Բուստան միջազգային փառատոնում։ Նշենք, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ Երիտասարդական նվագախումբը հրավիրվում է հեղինակավոր միջազգային այս փառատոնի կողմից՝ որպես պաշտոնական նվագախումբ։